1922 թ. Մխիթարյան միաբանությանը և «Հունգարիայի հայերի միության» հիմնադիր Ֆելիքս Ավեդիկին շատ մեծ դժվարությամբ հաջողվեց ստանալ Հունգարիայում Մխիթարյան միաբանության ներկայացուցչության և ինքնուրույն կաթողիկե եկեղեցական համայնքի հիմնադրման թույլտվությունը:
Նույն 1922 թ. կառուցվեց քահանայատունը, ապա հայ կաթոլիկ եկեղեցին: Այնուհետև, եկեղեցին թանգարան դարձավ:
Այսօր` 102 տարի անց, Բուդապեշտի հայկական թանգարան-եկեղեցի-քահանայատունը փակ էր: Առանց պատճառաբանության: Փակ էր և վերջ:
Ի՞նչ իմանային Մխիթարյան միաբանության ներկայացուցիչները և Ֆելիքս Ավեդիկը, որ իրենց ջանքերն ապարդյուն են անցնելու: Վերջիններս լիարժեք կատարել են իրենց պարտքը և հարուստ ժառանգություն թողել:
«Գնդակը» Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դաշտում է, միգուցե` արդեն դարպասում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ